ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
Հոգանն ասել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում։
Նա հիշեցրել է Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ընթացքում ամենավիճելի հարցերի շուրջ քննարկում է եղել։
«Օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է պաշտոնյան՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել վիճելի հարցերի շուրջ, որոնք կողմերն ուսումնասիրում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից»Բարձր գնահատելով Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:
Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան