Պաշտոնական Վաշինգտոնը կրկին մտահոգություն է հայտնում Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման առթիվ, երկուշաբթի երեկոյան, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Պետդեպարտամենտի նորանշանակ մամուլի քարտուղար Մեթյու Միլերը։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների շարունակությունը մեզ մտահոգում է։ Դա նշանակում է, որ Վրաստանի օդանավակայաններում գործող ընկերություններին կարող են պատժամիջոցներ սպառնալ։ Մենք (ես նկատի ունեմ ողջ արևմտյան հանրությունը) այժմ հստակ տարածություն է պահպանում այդ վարչակազմից: Այժմ Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ժամանակը չէ», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական ընկերությունները կարող է պատժամիջոցների տակ ընկնեն, զգուշացնում է Վաշինգտոնը