Երևանում են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսն ու Պատրիկ Պրայորը:
Երեկ նրանց ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու անվտանգության ոլորտում աճող գործընկերությունը: Նրանք կհանդիպեն Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ։
Երեկ նրանք հանդիպել են նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, քննարկել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ներգրավված է մնում հայ - ադրբեջանական գործընթացում. Պետդեպարտամենտ