Պաշտպանության բանակը հաղորդում է, որ երեկ Ադրբեջանը շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Ըստ հաղորդման՝ հայկական կողմը կորուստներ չունի։
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այսօր ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն հաղորդմանը դեռ չի արձագանքել։