Պատերազմում զոհերի ծնողները շարունակում են նստացույցը՝ հաջակցություն Գայանե Հակոբյանի

Գայանե Հակոբյանի աջակիցները շարունակում են նստացույցը կառավարության շենքի մոտ։ 44-օրյա պատերազի զոհերի ծնողներն այստեղ են գիշերել։

Նրանք պահանջում են ազատ արձակել վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանին։ Նա երեկ մեկ ամսով կալանավորվեց։

Որդեկորույս մայրը մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբողոքարկեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։