Չորս տարվա ընդմիջումից հետո այսօր կայացել է Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը, որն իրականացրել է ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերության օդանավը։ Թբիլիսիի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են բողոքի ակցիաներով:
Վրացական աղբյուրների համաձայն՝ օդանավակայանում հավաքվել են տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել տեղում:
Հաղորդվում է, որ առաջին չվերթով Մոսկվայից Թբիլիսի են ժամանել կրեմլամետ քաղաքական և հասարակական գործիչներ։ Նրանց թվում են «Համերաշխություն հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ Մերաբ Չիկաշվիլին, Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնի տնօրեն Դմիտրի Լորտկիպանիձեն, «Համերաշխություն հանուն խաղաղության» կազմակերպության անդամ Միխայիլ Ժգենտին, Վրաստանի սոցիալիստական շարժման անդամ Թեմուր Պիպիան, Վրաց-ռուսական բարեկամության կենտրոնի ղեկավար Վալերի Կվարացխելիան, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Թեմուր Մաիսուրաձեն, գործարար Մամուկա Պիպիան։
Վրաստանի ընդդիմությունը քննադատում է ռուս-վրացական հարաբերությունների ջերմացմանն ուղղված քայլերը, պնդում, որ իշխանությունները եվրոպական ուղին բռնած երկիրը անշեղորեն վերադարձնում են Ռուսաստանի ուղեծիր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պետդումայի պատգամավորը չի բացառում ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումըՎրացական ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունները երկիրը անշեղորեն վերադարձնում են Ռուսաստանի ուղեծիր«Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից»․ Մեթյու Բրայզան՝ Վրաստանի ժողովրդին