«Թունավորում չճշտված ախտորոշմամբ» 14 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ

Երեկ ուշ երեկոյան «թունավորում չճշտված ախտորոշմամբ» 14 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, տեղկացնում է Ոստիկանությունը՝ նշելով, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են։

Տուն վերադառնալուց հետո, ըստ հաղորդման, երեխաների մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են, ասված է հաղորդագրությունում: