Երեկ վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում, «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվելՄեկ զոհ, մեկ վիրավոր սահմանային կրակոցների հետևանքով