ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում, որը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում, կհանդիպեն իտալական «Ինտեր» և անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբները:
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի դարձավ երեքշաբթի ուշ երեկոյան, երբ «Մանչեսթր Սիթի»-ն սեփական հարկի տակ 4:0 խոշոր հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը երկու թիմերի միջև ավարտվել էր ոչ-ոքի:
Նախօրեին «Ինտեր»-ն էր ապահովել իր մասնակցությունը եզրափակիչին՝ կիսաեզրափակիչում երկրորդ հաղթանակը տանելով միլանյան մյուս ակումբի՝ «Միլան»-ի նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հենրիխը վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը. Սիմոնե ԻնձագիՄխիթարյանի «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ