Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:
Նա նշել է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»:
Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի:
«Եվրամիության ներկայացուցչի այդ պնդումները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, հակասում են միջազգային իրավունքին և անընդունելի են: Ղարաբաղի շրջանը հանդիսանում է ինքնիշան Ադրբեջանի անբաժան մաս: Ինչպես և Ադրբեջանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, Ղարաբաղի հայերի իրավունքներն էլ կապահովվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն:
Նրա պնդմամբ, ոչ ոք չպետք է խոչընդոտի հայ բնակիչների հետ երկխոսություն հաստատելու իշխանության փորձերը:
«Պետք է վերջ տալ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքները. Արցախի ԱԳՆ«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում». ԵՄ դեսպան«Դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում». Միշել