Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, այսօր Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ «երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»։
Ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով՝ «հայկական զորքերը սահմանային տարածքներում» դեսպանը պատասխանեց. - «Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանի միջոցով երկաթգծի վերագործարկման հարցում». ՄիշելԻսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ նշելով՝ մանրամասներին ծանոթ չէ։ «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից», - ասաց դեսպանը։
Թե որ հատվածների մասին էր խոսում ԵՄ դեսպանը, պարզ չէր նաև փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարարը ենթադրեց, որ «հավանաբար խոսքը վերաբերում է դեռ 1-ին պատերազմին Լեռնային Ղարաբաղում»։
«Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել, բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը», - ասաց Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ բանակցությունների հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը. Միշել