Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը դատապարտեցին Anadolu-ի կողմից ընտրությունների լուսաբանումը

Անկարայի և Ստամբուլի քաղաքապետեր Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն, արխիվ:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի և ամենախոշոր քաղաք Ստամբուլի քաղաքապետեր Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն հայտարարել են, որ Anadolu պետական լրատվական գործակալությունը կողմնակալություն է դրսևորում և գործող նախագահի համար նպաստավոր դիրքերից է լուսաբանում մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Ըստ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սատարող երկու քաղաքապետերի, Anadolu-ն իրականությանը չհամապատասխանող բարձր թվեր է նշել նախնական արդյունքներում, հաղորդելով, թե գործող նախագահն, իբր, 54 տոկոս է վաստակել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ընդդիմությանը սատարող լրատվական գործակալության, Քըլըչդարօղլուն սկսել է առաջ անցնել Էրդողանից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Էրդողանի՝ ընտրություններն անցել են «ժողովրդավարությանը վայել»