Հայաստանը ներկայացնող երգչուհի Բրյունետը 14-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում:
Առաջին տեղում Շվեդիան է, երգչուհի Լորինը՝ Tattoo երգով, երկրորդ անգամ դարձավ «Եվրատեսիլ»-ի հաղթող:
Լիվերպուլում անցկացվող երգի մրցույթին մասնակցում էր 37 երկիր, շաբաթ ուշ երեկոյան կայացած եզրափակիչում 26-ն էին՝ 11-ը, այդ թվում՝ Հայաստանի հարևաններ Վրաստանը և Ադրբեջանը, չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:
Բրյունետը՝ Էլեն Երեմյանը, «Եվրատեսիլ-2023»-ին մասնակցեց իր իսկ հեղինակած Future Lover («Ապագա սիրեցյալը») երգով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ երգչուհի Բրյունետը հաջող ելույթից հետո անցավ Եվրատեսիլի եզրափակիչ