Հայաստանի պատվիրակ Բրյունետը Լիվերպուլում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2023» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում հաջող ելույթ ունեցավ և անցավ եզրափակիչ:
Եզրափակիչին, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, կմասնակցեն 26 երկրներ:
Բրյունետը՝ Էլեն Երեմյանը «Եվրատեսիլ-2023»-ին մասնակցում է իր իսկ հեղինակած Future Lover («Ապագա սիրեցյալը») երգով:
Երգի մրցույթին հրաժեշտ տված 11 երկրների թվում են Հայաստանի հարևաններ Ադրբեջանը և Վրաստանը: