Կրեմլը հերքում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու մասին Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքները։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը, հավաստիացրել է, թե Մոսկվան այլ երկրների ներքին գործերին չի միջամտում:
«Մենք բազմիցս ասել և պնդել ենք, որ չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին և ընտրական գործընթացներին»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով. - «Մենք պաշտոնապես հայտարարում ենք այն մասին, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող, և եթե ինչ-որ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություններ է փոխանցել, ուրեմն նա ստախոս է»։
Նախօրեին թուրք ընդդիմադիր առաջնորդը Թվիթերում գրել էր, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում» , Մոսկվային կոչ անելով «հեռու պահել ձեռքերը թուրքական պետությունից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար