Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահության թեկնածու Ինջեն դադարեցնում է նախընտրական պայքարը


Նախագահության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության» ղեկավար Մուհարեմ Ինջեն, արխիվ
Նախագահության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության» ղեկավար Մուհարեմ Ինջեն, արխիվ

Թուրքիայի նախագահության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն հայտարարել է մրցապայքարից դուրս գալու մասին:

«Ես ուզում եմ, որ ամեն տուն իր քվեն տա «Հայրենիք» կուսակցությանը: Ես հանում եմ թեկնածությունս, երջանիկ եղեք»,- հայտարարել է Ինջեն:

Նախընտրական պայքարը դադարեցնելու որոշումը քաղաքական գործիչը բացատրել է տարատեսակ սադրանքների, կշտամբանքների և ապատեղեկատվության միջոցով իր վրա գործադրվող «ոչ ադեկվատ և անհարկի ճնշումների» հանգամանքով:

Մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված են նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Ենթադրվում է, որ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը կմղեն գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության լիդեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG