Շաբաթավերջին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում՝ կրկին եռակողմ ձևաչափով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ առաջնորդների, թե արտգործնախարարների մակարդակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափովՆախատեսվում է, որ արտգործնախարարների հաջորդ բանակցությունները Ռուսաստանում կանցկացվեն մայիսին։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայաստանի արտգործնախարարությունից մոսկովյան հանդիպման մասին մանրամասներ չեն հայտնում՝ միայն փոխանցելով, թե նախարարի այցերի ու հանդիպումների մասին պատշաճ ժամկետում կտեղեկացնեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը Ռուսաստանում կհանդիպեն մայիսին. Ալիև