Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։
Ոչ պաշտոնական Երևանը, ոչ էլ Մոսկվան Փաշինյան-Պուտին երկկողմ հնարավոր բանակցությունների մասին երեկ չեն հայտարարել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ավելի վաղ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հնարավորության վերաբերյալ ասել էր, թե որոշակի պլաններ քննարկվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը չի բացառում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ Մոսկվայում. «Որոշակի պլաններ քննարկվում են»Պաշտոնական Երևանը հայտարարել է միայն, որ Փաշինյանը Մոսկվա է ժամանել զորահանդեսին ներկա գտնվելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Պուտինի հրավերով մեկնում է Մոսկվա՝ ներկա գտնվելու Հաղթանակի օրվա միջոցառումներինԱյսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը, որին այս տարի Ռուսաստանի նախագահից բացի մասնակցելու են ԱՊՀ անդամ առնվազն վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ ԱՊՀ անդամ երկրներից այս պահի տվյալներով մայիսի 9-ին Պուտինի կողքին չեն լինի միայն Ադրբեջանի, Մոլդովայի և Թուրքմենստանի նախագահները:
Մոլդովայի հետ Ռուսաստանն այսօր ունի չափազանց վատ հարաբերություններ, Պուտինը նույնիսկ այդ երկրի ղեկավարությանը չի շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ թերևս առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում։ Թուրքմենստանի նախագահն ԱՊՀ հավաքներին հազվադեպ է մասնակցում: Ինչու չի ժամանել Մոսկվա Ադրբեջանի նախագահը, հայտնի չէ:
Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Պուտինի հետ միասին կլինեն Կարմիր հրապարակի ամբիոնում, ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին, նախատեսվում է նաև ոչ-պաշտոնական նախաճաշ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Անցած շաբաթ, մայիսի 3-ին Մոսկվան հայտարարել էր անօդաչու թռչող սարքերով Կրեմլին հարվածելու փորձերի մասին՝ մեղադրելով Ուկրաինային և Միացյալ Նահանգներին, կատարվածը կոչելով ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ։ Փորձագետների մի մասը կարծում էին, թե նման միջադեպից հետո Մոսկվան կչեղարկի ավանդական զորահանդեսը, Կրեմլը, սակայն, չի չեղարկել, ավելին ՝ վերջին տարիներին մայիսի 9-ի շքերթներին սովորաբար շատ քիչ արտասահմանցի առաջնորդ էր մասնակցում, այսօր ՌԴ նախագահի կողքին կլինեն առնվազն վեց առաջնորդներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մայիսի 9-ի զորահանդեսը տեղի կունենա առանց կրճատումների․ ՊեսկովՌուսաստանը երբ հարմար կգտնի՝ կպատասխանի Կրեմլի վրա հարձակմանը. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանՄոսկվան պնդում է, թե ուկրաինական ԱԹՍ-ներն են փորձել հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրինՓետրվարին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Արտասահմանցի առաջնորդների մասնակցությունն այսօրվա զորահանդեսին Մոսկվայի պատասխանն է Հաագային, գրել են քաղաքագետները: