Այսօր Ադրբեջանի նախագահը վերստի հայտարարել է, թե խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է, նաև սպառնացել, որ եթե Հայաստանը «կառուցողական մոտեցում» չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։
Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկը «բխում է և՛ Բաքվի, և՛ Երևանի շահերից»։
Ադրբեջանի առաջնորդի խոսքով՝ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ էր ուղարկել և «ավելի քան 40 օր» սպասել Երևանի պատասխանին: Նա նշել է, որ հայկական կողմն ի վերջո իր պատասխանը ներկայացրել է «Վաշինգտոնի հանդիպումից մեկ շաբաթ առաջ», «քանի որ հասկացել են, որ առանց դրա Վաշինգտոնում հանդիպումը բացարձակապես անօգուտ կլիներ»: Ալիևը հավելել է նաև, որ Երևանի ներկայացրած պատասխանում Բաքուն «կրկին ու կրկին տարածքային պահանջներ է տեսել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին իր պահանջներն է ներկայացնում ԵրևանինԵլույթ ունենալով «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում՝ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում կհաջողվի առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:
«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կտան եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց», - ասել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը