Վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ Էրդողանը ներկայացել է հանրությանը

Վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացել է հանրությանը՝ մասնակցելով Teknofest փառատոնին։

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր երեքշաբթի երեկոյան՝ ուղիղ եթերում, որից հետո նրա նախընտրական շտաբը որոշել էր ընդհատել քարոզարշավը՝ չեղարկելով մի շարք նախընտրական հանդիպումներ։

Թուրքիայի առաջնորդը այսօր տեխնոլոգիական փառատոնին մասնակցել է Ադրբեջանի նախագահի հետ միասին, Էրդողանը ելույթ էր ունենում Ալիևին թևանցուկ արած, իսկ մինչ ելույթը կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները ժամանում են առաջին թուրքական Togg էլեկտրական մեքենայով, ղեկին, սակայն, նստած էր Ալիևը։

Teknofest-ը Թուրքիայի ամենամեծ ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնն է, որին ավանդաբար մասնակցում են նաև Ադրբեջանի պաշտոնյաները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա