Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևանում արած հայտարարությունները՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման մասին:
Ֆրանսիացի պաշտոնյայի պնդումները «անհիմն» որակելով՝ Ադրբեջանի ԱԳՆ մասնավորապես նշել է, որ «հայկական կողմը դեռ ամբողջությամբ իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»:
«Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսել՝ կատարելու համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Հայաստանին Ադրբեջանի դեմ սադրանքներից», - նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը. Կատրին ԿոլոնաՖրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։
Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։
Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։