Բաքուն և «Բայքար»-ը Ադրբեջանում դրոնների համատեղ արտադրության հուշագիր են ստորագրել

Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայքար» ընկերությունը հինգշաբթի օրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ: Այս մասին ասվում է թուրքական ընկերության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ փաստաթուղթը ստորագրել են «Բայքար»-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Աքիլ Քուրբանովը։

2020 թվականի Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ փորձագետների, Բաքվի ռազմական հաջողություններում վճռորոշ էր հատկապես թուրքական «Բայրաքթար»-ների կիրառումը: