Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես արտգործնախարարությունն է նշում՝ այցի ավարտին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տնկած ծառը։
Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։
Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։
Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը. Կոլոնան՝ Բաքվում