Վրացական Geo Sky ավիաընկերության աշխատակիցները Սուդանից բարեհաջող վերադարձան Վրաստան

Վրացական Geo Sky ավիաընկերությունը այսօր հայտնեց, որ իր 20 աշխատակիցները Սուդանից բարեհաջող վերադարձել են Վրաստան։ Խարտումից նրանք տարհանվել էին Եգիպտոս, որտեղից կազմակերպվել է նրանց վերադարձը։

Ավիաընկերության ղեկավար Շալվա Կիկնաձեն ասել է, որ տարհանման գործընթացում ավիաընկերությունը մշտական կապի մեջ է եղել Վրաստանի արտգործնախարարության հետ։

Ավելի վաղ Ուկրաինայի հետախուզությունը հայտնել էր, որ Ուկրաինայի քաղաքացիների հետ Սուդանից տարհանել են նաև Վրաստանի ու Պերուի քաղաքացիների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանում զինված առճակատման զոհերի թիվը գերազանցել է կես հազարը