Ռուսները Սև ծովից «Կալիբր» հրթիռներով գիշերը հարձակում են իրականացրել Նիկոլաև քաղաքի վրա։ Ուկրաինական կողմը հաղորդում է մեկ զոհվածի և 23 վիրավորի մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Նիկոլաևի գիշերային հրետակոծության հետևանքները: «Գիշերվա ընթացքում Ռուսաստանը Սև ծովից արձակված չորս «Կալիբր» հրթիռներով գնդակոծել է Նիկոլաևը, բարձր ճշգրտության զենքերն ուղղված են եղել առանձնատների, պատմական շենքի և բարձրահարկ շենքի վրա», - ասել է նա՝ կատարվածն անվանելով մարդկության դեմ հանցագործություն։
Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել Նիկոլաևի վրա հարձակումների մասին տեղեկությունը։