Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դատախազի կողմից հաստատվել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ընդդիմադիր պատգամավորը մեղադրվում է խուլիգանության և խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածք պատճառելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը

Սահակյանը Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Դեպքից հետո պատգամավորին խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին, նա երեք օրով ձերբակալվեց: Ազգային ժողովն փակ, գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ համաձայնություն տալով, որ դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցի։