L-410 19 տեղանոց մարդատար օդանավն այսօր Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Չեխական արտադրության օդանավը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, թռիչքը կրում էր փորձնական բնույթ:
Կոմիտեն նշում է, որ օդանավn օդ է բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից ժամը 10:10-ին:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
Կոմիտեն այս թռիչքը պատմական է որակել՝ նշելով՝ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:
Այսօր ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդեց, որ ժամը առավոտյան 10։00-ին նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L-410 տեսակի օդանավով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք կիրականացվի