Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախարարության՝ իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Դեռ 2021-ի նոյեմբերին կառավարությունը հայտարարեց, որ գումար կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։
Չվերթների մեկնարկը նախատեսվում էր 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։