Թուրքիայի ոստիկանությունը այսօր հայտնել է, որ 110 մարդ է ձերբակալել քուրդ զինյալների հետ կապեր ունենալու կասկածանքով։
Քրդամետ պատգամավոր Թայիփ Թեմելը համարում է, որ ձերբակալությունները կապ ունեն մայիսի 14-ին նշանակված առաջիկա համապետական ընտրությունների հետ, ասելով, որ ձերբակալվածների թվում քաղաքական գործիչներ, փաստաբաններ ու լրագրողներ կան։
«Իշխանությունը կորցնելու վախից նրանք ընտրություններից առաջ կրկին դիմեցին ձերբակալությունների»,- Թվիթերում գրել է Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության պատգամավոր Թեմելը։
Թուրքիայի անվտանգության ուժերի գործողությունները հիմնականում կենտրոնացած էին քրդաբնակ Դիարբեքիրում, ինպես նաև երկրի 21 նահանգներում ու Ստամբուլում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական ԿԸՀ-ն մերժել է ընդդիմության պահանջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած հարցումների արդյունքներին՝ Էրդողանը պնդում է, թե կհաղթի առաջին իսկ փուլում