Մատչելիության հղումներ

Թուրքական ԿԸՀ-ն մերժել է ընդդիմության պահանջը


Ընտրություններ Թուրքիայում, արխիվ
Ընտրություններ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդն այսօր մերժել է ընդդիմության ներկայացրած բողոքը՝ պնդելով, որ խորհրդարանի ընտրություններին մասնակցող երկրի կառավարության անդամները չպետք է հրաժարական ներկայացնեն։

«Երկրում գործող կառավարման նախագահական համակարգը պատգամավորության թեկնածու հանդիսացող նախարարների հրաժարական չի նախատեսում», - հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհուրդը։

Մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության ցուցակով մասնակցում է 18 գործող նախարարներից 16-ը։ Թուրքական ընդդիմության պնդմամբ՝ Ազգային մեծ ժողովի մանդատի համար պայքարող նախարարները, հրաժարական չներկայացնելով, կարող են չարաշահել իրենց պաշտոնական դիրքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG