Հակակոռուպցիոն դատարանն այսօր որոշում է կայացրել երկարացնել Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի կալանքը ևս երեք ամսով։
Այսօր նրա գործով առաջին դատական նիստն էր, որը դատավորի որոշմամբ և դատախազների ցանկությամբ ընթացավ դռնփակ։
Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմի առաջին օրերին Թալիշի Արեգա բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջի» հրաման տալու համար։ Գեներալ-լեյտենանտն այդ ժամանակ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր։
Մյուս մեղադրանքն արդեն Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութությանն է առնչվում. Արզումանյանն այդ ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր։