ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։
Առաջադրվելու հայտարարությամբ նա հանդես եկավ նախընտրական նոր թիմի նկարահանած տեսանյութում, որտեղ Բայդենն ասում է, որ իր գործը ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելն է։
Տեսանյութը սկսվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից 2021-ի հունվարին Կոնգրեսի շենքը գրոհելու կադրերով։
«Երբ նախագահի պաշտոնի համար ես առաջադրվեցի չորս տարի առաջ, ասում էի, որ մենք պայքարում ենք Ամերիկայի ոգու համար, և մենք դեռ պայքարում ենք։ Հիմա հանգստանալու ժամանակը չէ, ահա թե ինչու առաջադրվում են վերընտրվելու համար։ Եկեք ավարտենք այս աշխատանքը, ես գիտեմ, մենք կարող ենք», - հայտարարում է 80-ամյա Ջո Բայդենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. «Ծրագրում եմ 2024-ին պայքարել վերընտրվելու համար, սակայն հիմա պատրաստ չեմ հայտարարություն անել»