Հայաստանում դեռահասների մի լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շեշտելով՝ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել երկրում։
«Մեր բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն էս ծավալով տարածվեն։ Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր, ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասաց պատգամավորը։
Առաջին խնդիրը պետք է լինի պայքարը թմրամիջոցների դեմ, ասաց Խաչատրյանն ու առաջարկեց բոլոր պետական հիմնարկներում աշխատանքային պայմանագրում տարվա մեջ մեկ-երկու անգամ թեստ հանձնելու մասին կետ ավելացնել։
«Մի տող ավելացվի, որ տարվա մեջ մեկ-երկու անգամ անցնելու են թմրաթեստ, և ովքեր կհրաժարվեն այդ թեստը հանձնելուց, դա կլինի աշխատանքից ազատման հիմք՝ սկսած Ազգային ժողովից, վերջացրած բոլոր հիմնարկները և տեղական ինքնակառավարման մարմինները», - ասաց Խաչատրյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը համացանցով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքումՊաշտոնական տվյալներով՝ անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։
Մասնագետները բարձրաձայնում են, որ հատկապես աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների ու կանանց թիվը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդեն 324 դեպք»․ աճել է թմրանյութ օգտագործող անչափահասների ու կանանց թիվըՄարտի վերջին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն 2023-ի թվերը հրապարակեց։ Ըստ նախարարի՝ տարեսկզբից մինչև մարտի սկիզբը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք են արձանագրել, 122-ը իրացման, իսկ 150-ը պահելու դեպքեր են եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ֆրակցիային չեն բավարարում այսօրվա պայքարի միջոցները»․ ՆԳ նախարարը խորհրդարանում փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության հետ