Լիտվան, Լատվիան և Էստոնիան Չինաստանի դեսպաններից բացատրություն են պահանջել

Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայե, արխիվ

Լիտվան, Լատվիան և Էստոնիան իրենց երկրներում հավատարմագրված Չինաստանի դեսպաններին կանչել են արտգործնախարարություններ և բացատրություն պահանջել Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի արտահայտությունների կապակցությամբ, ով ռուս - ուկրաինական պատերազմի ֆոնին կասկածի տակ էր դրել հետխորհրդային երկրների ինքնիշխանությունը։

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը ասել է, որ դեսպաններին կանչել են՝ «բացատրություն ստանալու, թե արդյոք անկախության հարցում փոխվել է Չինաստանի դիրքորոշումը, և հիշեցնելու նրանց, որ մենք հետխորհրդային երկրներ չենք, այլ երկրներ ենք, որոնք անօրինական օկուպացրել էր Խորհրդային Միությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեկինն առաջին անգամ մեկնաբանել է Փարիզում Չինաստանի դեսպանի վիճահարույց հայտարարությունըՖրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է առել, թե Ղրիմը պատկանում է Ուկրաինային