Մակրոնը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Հայաստանին

«Այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Հայատառ գրառման մեջ Մակրոնը նշել է, որ «այսօր զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհրդածության օր է», նաև աջակցություն հայտնել Հայաստանին։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին: