Պեսկով․ «Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում»

«Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, որոնք՝ «այլընտրանք չունեն»։

Պեսկովը խոստովանել է, որ Լաչինում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո՝ «իրավիճակն իրոք բարդ է, և Երևանի ու Բաքվի կողմից հավելյալ ջանքեր և ըմբռնում է պահանջվում առ այն, որ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն»։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, հիմնականում եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման ուղղությամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում