Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով

Ադրբեջանի կառավարության որոշմամբ, երկրի ողջ տարածքում դեռ 2020 թվականի գարնանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինային ռեժիմը երկարաձվել է ևս երկու ամսով՝ մինչև հուլիսի 1-ը։

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանական կառավարության ղեկավարի ստորագրած փաստաթղթի համաձայն, հարևան պետությունների հետ սահմաններին գտնվող հսկիչ-անցագրային կետերը կշարունակեն փակ մնալ Ադրբեջանի և երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար։