Չնայած նախօրեին Սուդանում հայտարարված 24-ժամյա հրադադարին՝ բախումները երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ շրջաններում շարունակվում են։
CNN-ի տեղեկություններով՝ Սուդանի զինված ուժերի և նախկին դաշտային հրամանատար Մոհամեդ Համդան Դաղալոյի ղեկավարած «Արագ արձագանքման ստորաբաժանումների» միջև շաբաթ օրը սկիզբ առած ընդհարումների հետևանքով առնվազն 270 մարդ է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանում զինված բախումների զոհերի թիվը հասավ 270-ի, կան հազարավոր վիրավորներՍուդանի բանակը վերջին ժամերին մի շարք նոր հաջողություններ է արձանագրել։ Բանակային ստորաբաժանումներին մասնավորաբար հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի ավիաբազայի հանդեպ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանում ներքին զինված հակամարտություն է բռնկվել