Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև զինված բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 270-ի, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Իրավիճակը Սուդանում խորը մտահոգություն է առաջացնում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Գեբրեյեսուսը՝ հրապարակելով Սուդանի առողջապահության նախարարության Արտակարգ գործողությունների կենտրոնի վերը նշված տվյալները: «Ցավոք սրտի, Պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից է սպանվել»,- հավելել է նա։
Ավելի վաղ տվյալներ կային ավելի քան 180 մարդու մահվան և մոտ 1,8 հազար վիրավորի մասին։
ԱՀԿ ղեկավարը բոլոր կողմերին կոչ է արել ընդունել մարդասիրական հրադադարի կոչերը և ձգտել խաղաղ կարգավորման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուդանում ներքին զինված հակամարտություն է բռնկվել