Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան, եթե Իրանի «թշնամիները անգամ ամենափոքր սխալը գործեն» իր երկրի նկատմամբ։
Նա խոսել է Իրանի Ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսին ու նաև հայտարարել, որ ամերիկյան և այլ ուժեր սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։
«Ամերիկյան ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան այս շրջանից։ Դա բխում է և՛ նրանց, և՛ տարածաշրջանի շահերից։ Իրանի ներկայությունը անվտանգություն է ստեղծում, բայց արտաքին և թշնամական ուժերի ներկայությունը տարածաշրջանում սպառնում է անվտանգությանը», - հայտարարել է նա։
Այսօրվա զորահանդեսին Իրանը ցուցադրել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռուսական S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր։