Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի միջև զինված բախումների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 144-ի։ Այս մասին հայտնում է Սուդանի բժիշկների կենտրոնական հանձնաժողովը, նշելով, որ զոհերի թիվը արագորեն աճում է ագրեսիվ բախումների պատճառով։
Չորորդ օրը շարունակվող հակամարտությունում կողմերը օգտագործում են ավիացիա, հրետանի և ծանր զրահատեխնիկա։
Նախօրեին հարձակման են ենթարկվել Սուդանում հավատարմագրված դիվանագետներ։ Եվրամիության դեսպանի վրա հարձակվել են նրա նստավայրում, իսկ ԱՄՆ-ի դեսպանության շարասյունը գնդակոծվել է։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ասել է, որ դեսպանատան շարասյունը գնդակոծվել է Սուդանի արագ արձագանքման ուժերի հետ առնչություն ունեցող զինյալների կողմից։ Բլինքենը միջադեպը գնահատել է «անմիտ» և «անպատասխանատու»։