Սուդանում անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 56 հոգի

Սուդանում կիրակի գիշերը շարունակվել է զինված դիմակայությունը բանակի և օպերատիվ աջակցության ուժերի կառավարամետ խմբավորման միջև։ Գիշերը զոհվել է առնվազն 56 մարդ, մոտ 600-ը՝ վիրավորվել։

Reuters-ը, հղում անելով Սուդանի բժիշկների միությանը, պարզաբանում է, որ մահացածներից 56-ը միայն խաղաղ բնակիչներ են։ Զոհված զինվորականների թիվը հայտնի չէ, լրագրողները խոսում են «տասնյակների» մասին։

Սուդանի բանակը օդային հարվածներ է հասցրել երկրի մայրաքաղաք Խարթումի արվարձան Օմդուրմանի օպերատիվ աջակցության ուժերի բազաներին։ Մայրաքաղաքում և արվարձաններում, ըստ տեղի բնակիչների, լսվում են ծանր հրետանու ձայներ։

Օպերատիվ արձագանքման ուժերը երեկ հայտնել էին, որ վերահսկողության տակ են վերցրել նախագահական նստավայրը, բանակի հրամանատարության նստավայրը, Խարթումի միջազգային օդանավակայանը։