Ադրբեջանցի մարզիկները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան հայրենիք: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն՝ որոշումը պայմանավորելով առաջնության բացման արարողության ժամանակ այդ երկրի դրոշն այրելու ակցիայով:
Կատարվածը երկու գերատեսչությունները գնահատում են որպես «բարբարոսական ակտ», պնդում, թե այն Հայաստանում «էթնիկ ատելության, ռասիզմի, այլատյացության, ադրբեջանատյացության» դրսևորում է ու հակասում է սպորտի ազնիվ սկզբունքներին ու նպատակներին:
Հայտարարելով, թե նման պայմաններում ադրբեջանցի մարզիկների անվտանգությունն ապահովված չէ, և առաջնությանը նրանց նորմալ մասնակցությունն անհնար է, Բաքուն հայտնում է նրանց վերադարձի որոշման մասին ու ընդգծում, որ Երևանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն դատապարտում է «Երևանում տեղի ունեցած վանդալիզմը»Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրել է Ադրբեջանի դրոշը