Այսօր միջադեպ է գրանցվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ: Միջոցառման մեկնարկին, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը, ներկաներից մեկը մոտեցել է բեմահարթակին, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն ու այրել:
Ոստիկանությունն ավելի ուշ հաղորդեց, որ կատարվածի համար բերման է ենթարկվել դիզայներ Արամ Նիկոլյանը: Վերջինս Մալաթիայի քննչական բաժնում մի քանի ժամ անցկացնելուց հետո ազատ է արձակվել:
Ադրբեջանը անկախացումից ի վեր երրորդ անգամն է Հայաստանում մրցաշարի մասնակցում։ 2009-ին Ձյուդոյի երիտասարդական առաջնությանը նրանք այստեղ չեմպիոն են ունեցել։ Հաջորդ անգամ էլ 2014-ին Ադրբեջանի նետաձգության հավաքականն է Հայաստանում եղել։
Երեք անգամ էլ հայաստանցի մարզիկներն են Ադրբեջանում մարզական իրադարձությունների մասնակցել։