Բաքուն դատապարտում է «Երևանում տեղի ունեցած վանդալիզմը»

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Երևանում` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպն ու պահանջել պատժել մեղավորներին:

«Մտահոգիչ է փաստը, որ միջոցառման կազմակերպիչները անվտանգության որևէ միջոցառում չեն ձեռնարկել` ատելության նման դրսևորումների դեմ: Մեղավորները պետք է համապատասխան պատժի արժանանան», ֊ գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Թվիթերի իր էջում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ մի տղամարդ այրել է Ադրբեջանի դրոշը