Սամարղանդում (Ուզբեկստան) գումարվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Հավաքին մասնակցում են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Օլեյնիկը, Ղազախստանի արտգործնախարար և փոխվարչապետ Մուրատ Նուրտլեյը, Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոդիջին Մուխրիդինը, Թուրքմենստանի փոխարտգործնախարար Վեպա Խոջիևը, Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Բախթիյոր Սայիդովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի ՈւզբեկստանՆախատեսվում է միջազգային հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակում և մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Նախօրեին Արարատ Միրզոյանը հայտնել է, որ նախատեսվում է իր հանդիպումն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, բայց ժամկետի և վայրի մասին տեղեկություն չի նշել:
Երկու նախարարները պետք է հանդիպեին անցյալ տարվա վերջին Մոսկվայում, սակայն հայկական կողմը դրանից հրաժարվել է Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկայում հնարավոր է Միրզոյանի, Լավրովի և Բայրամովի հանդիպումը