Մատչելիության հղումներ

Առաջիկայում հնարավոր է Միրզոյանի, Լավրովի և Բայրամովի հանդիպումը


Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ, Դուշանբե, 12 մայիսի, 2022թ.
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, արխիվ, Դուշանբե, 12 մայիսի, 2022թ.

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ առաջիկայում հնարավոր է իր, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Միրզոյանի փոխանցմամբ, այդ հնարավորությունը քննարկվել է Մոսկվայում մարտի 20-ին՝ իր և Լավրովի հանդիպման ընթացքում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ հայկական կողմը չի մասնակցել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG