Երեկ կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական բողոքի ցույցերն են տեղի ունեցել Ֆրանսիայում:
Արհմիությունները հայտնում են, որ ակցիաներին մասնակցել է քան 1 միլիոն մարդ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմել է 380 հազար։
Ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկերը։
Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Փարիզում, որտեղ ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքում տուժել է 10 ոստիկան, բերման է ենթարկվել 25 մարդ։
Այսօր Ֆրանսիան սպասում է 62-ի փոխարեն 64 տարեկանում թոշակի անցնելու մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական խորհրդի եզրակացությանը։