ՌԴ Պետդումայի աջակցությամբ Երասխում տաճար-ժամատուն է կառուցվում՝ ի հիշատակ 2020-ին զոհված ռուս օդաչուների

Ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի աջակցությամբ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում տաճար-ժամատուն է կառուցվում՝ ի հիշատակ այդ տարածքում զոհված ռուս օդաչուների, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ կոթողը մաս կկազմի ռուս օդաչուների հուշահամալիրին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2021 թվականին հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել ուղղափառ խաչի և Եղիա Մարգարեի ժամատան առաջին աղյուսի տեղադրումը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանը Հայաստանի տարածքում ուղեկցելիս հայկական Երասխ գյուղի օդային տարածքում, Նախիջևանի սահմանի մոտ, խոցվել է ռուսաստանյան Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երկու անդամները զոհվել են, երրորդ օդաչուն վնասվածքներ է ստացել։

Բաքուն խոստովանել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանցի զինվորականների կողմից՝ «պատահմամբ»։

Նույն օրը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն են ընդունել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտոնական Երևանը համոզված է՝ ռուսական ուղղաթիռի խոցումը «կստանա համարժեք արձագանք» Բաքուն հաստատում է՝ ռուսական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմիցՌուսական ուղղաթիռ է ընկել Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի դաշտամիջյան հատվածում և բռնկվել, հայտնում է ԱԻՆ-ը