Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատում է՝ ռուսական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմից


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ ռուսական օդանավը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ուղղաթիռի թռիչքը իրականացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական մերձակայքում, հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ակտիվ ռազմական բախումների պահին։ Թռիչքը իրականացվել է օրվա մութ ժամանակահատվածում, փոքր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս»:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հավելում է, թե նախկինում նշված տարածքում ՌԴ ռազմաօդային ուժերը չեն նկատվել:

«Նշված հանգամանքների համատեքստում և տարածաշրջանում լարված իրադրության և ռազմական բարձրացված պատրաստականության լույսի ներքո, հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ, հերթապահ ռազմական հաշվարկով որոշում է կայացվել կրակ բացել»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարարության մեջ ։

Ադրբեջանական կողմը ներողություն է հայցել ողբերգական միջադեպի կապակցությամբ և հավաստիացրել, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի։

XS
SM
MD
LG